Ցեմենտի գնի շուրջ աղմկոտ քննարկում՝ ԱԺ-ում. ԲՀԿ-ական պատգամավորն ու՞մ շահն էր պաշտպանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի, տեղական արտադրողներն արհեստական բարձր են ցույց տալիս ինքնարժեքը: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Մենք նախկինում մաքսային խոչընդոտներ առաջացնելով՝ արգելում էինք պարսկական ցեմենտի մուտքը հայկական շուկա, որ տեղական գործարանները չկանգնեն, որովհետև սեփականատերերը հայտարարում էին, որ եթե իրանական ցեմենտը մտնի, մենք վնաս կկրենք, մի գործարանը կփակվի, 400 աշխատողները գործազուրկ կդառնան, դրա համար եկեք մեր շուկայում ցեմենտը մի քանի անգամ թանկ ծախենք, որ պահենք աշխատողներին»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, թե այդ մոտեցման հետ ինքը համաձայն չէ, ավելին՝ հակառակն է ուզում պնդել. «Մեզ համար կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի , ինչը նաև կբերի շինարարության էժանացմանը: Մենք պետք է հաշվառենք՝ մեզ ձեռք է տալիս 400 աշխատող պահել, թե՞ մեր շինարարությունն էժանանա, նաև այս մասով բյուջեում մուտքեր ապահովենք: Պետք է 22.000 դրամ տուգանքը վերանայվի ցեմենտ արտադրողների հետ, և նրանց հորդորենք վերանայել ցեմենտի գները, քանի որ արհեստական բարձր են ցույց տալիս ինքնարժեքը, և խնդրում, որ չթողնենք իրանական ցեմենտը մտնի ՀՀ»:

ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը, պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, ասաց, որ որևէ աշխատատեղ կրճատում չպետք է թույլ տալ, ապա հարց հնչեցրեց՝ նա որևէ աշխատատեղ ստեղծե՞լ է, որ առաջարկում է աշխատատեղեր կրճատել: ԲՀԿ-ական պատգամավորին ելույթով պատասխանեց «Իմ քայլից» Ծովինար Վարդանյանը՝ հայտարարելով, որ աշխատատեղեր կան, և ինքն անձամբ աշխատել է արտադրության մեջ: «Ես գիտեի, թե որտեղ եմ աշխատում, ինչ եմ արտադրում և ովքեր են իմ մրցակիցները: Տեղական արտադրանքը պետք է խրախուսենք, բայց պետք է նաև ստուգենք, թե ինչ վիճակում է այդ արտադրությունը և որն է դրանց իրական ինքնարժեքը»,- նշեց պատգամավորը:

Ծովինար Վարդանյանն ասաց, որ եթե տեղական արտադրողները թանկ են վաճառում, ապա սա ևս խնդիր է քաղաքացիների համար: ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց՝ հայտարարելով, որ համամիտ չէ Վարդանյանի կարծիքի հետ: Նրա՝ հունից դուրս գալու պատճառը, թերևս, այն է, որ Հայաստանում ցեմենտի բիզնեսով զբաղվում է իր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան