Մինչ տարեվերջ գործող իշխանությանն այլընտրանք կլինի, եթե տնտեսության մեջ հաջողություններ չլինեն․ Կարեն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հեղափոխությունից հետո ներքաղաքական զարգացումների սուր ընթացքը, կարծես թե, դեկտեմբերի 9-ով ավարտվեց, և այժմ հասարակության պահանջն ու ակնկալիքները բոլորովին այլ են նոր իշխանություններից։ Սակայն նոր իշխանությունների քաղաքական պահվածքը դեռ շարունակում է մնալ հետևյալը՝ «եթե չլինենք մենք, կլինի կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը», և այս «կամ-կամ»-ը մինչև տարեվերջ եթե չփոխվի, ապա մենք կունենանք գործող իշխանությանն այլընտրանք։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Եթե տնտեսության մեջ մինչև տարեվերջ չլինեն հաջողություններ, ապա կձևավորվի այլընտրանքային ուժ, որը ՀՀԿ-ի և Քոչարյանի հետ որևէ կապ չի ունենա: Չգիտեմ՝ գուցե դա ձևավորվի հենց «Իմ քայլի» ներսում, գուցե՝ այսօրվա խորհրդարանական այլ ուժերի կամ արտախորհրդարանականների ներսում, կամ գուցե բոլորովին նոր ուժից։ Հասարակությունն արդեն չի ընկալելու, որ նոր իշխանություններն անընդհատ ասում են, թե հներն են մեղավոր, չէ՞ որ հասարակության հիշողությունը շատ կարճ է: Մենք տեսել ենք, թե մի քանի տարի հետո ատելի կերպարն ինչպես է դառնում  սիրելի և հակառակը»,- ասաց  քաղտեխնոլոգը։

Վերջինիս խոսքով հասարակությունը կանգնած է սոցիալ-կենցաղային ամենատարրական հարցերը լուծելու խնդրի առաջ, իսկ դրանից ելնելով էլ լինում են զարգացումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան