Հռոմի Պապը ծնկաչոք համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ նրանց խաղաղության կոչ անելով

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վատիկանում Հարավային Սուդանի առաջնորդների հետ պատմական հանդիպումից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ նրանց կոչ անելով վերջ տալ քաղաքացիական պատերազմին: Այս մասին գրում է info24.ru-ն:

Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սալվա Կիիրին, նրա նախկին տեղակալ, ապստամբների առաջնորդ Ռիեկ Մաշար Թենիին և մյուս երեք փոխնախագահներին խնդրել է հետևել հրադադարին, որպեսզի հնարավոր լինի արդեն հաջորդ ամիս միասնության կառավարություն ձևավորել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հակամարտող առաջնորդները կորցրել են խոսելու ունակությունը, երբ 82-ամյա կաթոլիկ քահանայապետը դժվարությամբ ծնկի է իջել և համբուրել իրենց ոտքերը:

«Խնդրում եմ ապրել խաղաղության մեջ՝ որպես եղբայրներ: Խնդրում եմ ամբողջ սրտով, եկեք առաջ շարժվենք: Բազմաթիվ խնդիրներ կլինեն, եկեք հաղթահարենք դժվարությունները»,- ասել է Հռոմի Պապը:

Հարավային Սուդանի առաջնորդների և Հռոմի Պապի հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանի նախաձեռնությամբ: Հարավային Սուդանի բնակիչները մտավախություն ունեն, որ հարևան Սուդանում ռազմական հեղաշրջումը կարող է խաթարել երկրում հաստատված փխրուն խաղաղությունը: Այդ պատճառով Հռոմի Պապը քաղաքական գործիչներին 24-ժամյա համատեղ աղոթքի ու քարոզի է հրավիրել:

Նշենք, որ Հարավային Սուդանում քաղաքացիական պատերազմը սկսվեց 2013 թվականին, երբ երկրի նախագահ Սալվա Կիիրը պաշտոնաթող արեց փոխնախագահ Ռիեկ Մաշար Թենիին ու կառավարության անդամներին: Սա դինկա և նուեր ժողովուրդների միջև հակամարտության պատճառ դարձավ:

2015 թվականին Թենին և Կիիրը խաղաղության համաձայնագիր կնքեցին, իսկ հաջորդ տարի պայմանավորվեցին ազգային միասնության կառավարություն ստեղծել: 2016-ի հուլիսին, սակայն, բախումները վերսկսվեցին: 2018 թվականին Հարավային Սուդանի իշխանություններն ու ապստամբները նորից խաղաղության պայմանագիր ստորագրեցին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավային Սուդանում ջարդերի ժամանակ 10 հազար մարդ է զոհվել, ավելի քան 2.2 մլն մարդ փախստական է դարձել: