18 Փետրվար 2019 | 12:31
«Թումանյանը գրել է, ստեղծագործել, արարել և ապրել բոլորիս համար». Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի մեկնարկային ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էր Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Իր խոսքում նա անդրադարձավ առաջիկա օրերին և ողջ տարվա ընթացքում անցկացվելիք միջոցառումներին։ «Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք պատշաճ կերպով անցկացնել։ Թումանյանը գրել է, ստեղծագործել, արարել և ապրել բոլորիս համար։ Այդ առումով՝ պետությունը մեծ կարևորություն է տալիս հոբելյանական այս տարուն։ …