Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Ասպետի Կարգ» շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից: Պարգևատրման հանդիսության ժամանակ Արամ Ա-ն նշել է, որ Տիգրան Մանսուրյանն իր ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, նրա ստեղծագործությունները հնչել են Հայաստանի և համաշխարհային բեմերում: «Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներին և օտարներին փոխանցել …

