Գորիկ Հակոբյանն ինձ ասաց, որ ցուցարարները զենք են կիրառել, նռնակներ կան, տեսանյութեր ցույց տվեց, որոնք այսօր չկան․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում խոսեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների կողմից կիրառված ուժի, զինված լինելու մասին հավաստող տեսանյութերից։

Քոչարյանն ասաց, որ դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ի ընթացքում։ Դրանք, ըստ Քոչարյանի, իրեն է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը․ «Ես նախքան իմ ասուլիսը, նրան ասացի, որ լրագրողների հետ հանդիպելու եմ, ինձ պետք է հասկանալ ինչ է կատարվում։ Նա ինձ ասաց, որ այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագը ինքը ինձ ցույց տվեց, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Ես չգիտեմ, որտեղ են։ Բավականին հետաքրքիր նյութեր, թե ինչպես է նռնակը պայթում, ոստիկանության աշխատակիցը դրանից զոհվում, այդ ամենը կար, այսօր դրանք չկան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան