Դուք օրենքի նկատմամբ կիրառում եք ստեղծագործական մոտեցում․ Հայկ Ալումյանը՝ դատավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր դիմելով իր պաշտպանյալի գործով դատավորին, հայտնեց, որ առարկում է դատավորի գործողությունների դեմ։

«Ես առարկում եմ, որովհետև Դուք օրենքի նկատմամբ կիրառում եք ստեղծագործական մոտեցում, ընդ որում, ստեղծագործում եք ընթացքում։ Որևէ տեղ գրված չէ, որ Դուք կարող եք խորհրդակցական սենյակում գնահատել մի նյութ, որը մենք այստեղ չենք կարող խնդրել ներկայացնել․ ո՞վ է ասել, որ, օրինակ, Արշակ Կարապետյանի ցուցմունքը, որի վրա հիմնվում է մեղադրող կողմը, կարող է հետոզոտվել խորհրդակցական սենյակում, չի կարող հետազոտվել այստեղ»,- ասաց  Ալումյանը։

Պաշտպանը նաև հարցադրում հնչեցրեց, թե այդ որ կանոնով  է դատավորն անցկացնելու այս դատավարությունը, որի հիման վրա էլ այդ ցուցմունքները չեն կարող հետազոտվել։

Ալումյանը նշեց, որ ցանկացած ցուցմունք, որը դատարանը կարող է հետազոտել խորհրդակցական սենյակում, պաշտպանական կողմը կարող է հետազոտել և ներկայացնել  նիստերի դահլիճում։

Մանրամասները՝ տեսանյութում։