ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի ղեկավարած պատվիրակությանը։ «Դմիտրի Մարիյասինը նախարարին առաջարկել է քննարկել նախարարության համակարգման դաշտում գտնվող հարցերի լայն օրակարգը՝ գտնելով ընդհանուր մոտեցումներ և շփման կետեր։ Պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է այս նպատակով պարբերականացնել հանդիպումները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության …

