Պարգևավճարների, աշխատավարձերի և այլ ծախսերի համար ԱԺ-ին մոտ 1 միլիարդ դրամ է տրվելու, որից 183 միլիոն դրամը՝ ԱԺ նախագահի արտերկիր այցերի ավելացման նպատակով

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Պատգամավորների թվի ավելացմամբ Ազգային ժողովի բյուջեն չի բավարարում: Խորհրդարանը կառավարությունից 892 միլոն 600 հազար դրամ հավելյալ գումար է ուզում:

Պարզվում է, որ 2019 թվականին 59-ով ավելացել է խորհրդարանի աշխատակիցների թիվը եւ նրանց աշխատավարձի համար պահանջվում է 403 միլիոն դրամ։ Այս գումարի մեջ է մտնում նաեւ վեցերորդ գումարման ԱԺ-ի որոշ աշխատակիցների վերջնահաշվարկը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգ ընդգրկված նախագծից:

Նախագծի համաձայն՝ 94 միլիոն դրամ էլ անհրաժեշտ է պարգեւավճարներ տալու համար: 27 պատգամավորի, որպես պատգամավորական գործունեության փոխհատուցման վճար, տրվելու է 16 մլն 200 հազար դրամ, իսկ 25 պատգամավորի բնակարանի վարձի փոխհատուցման համար՝ 30 մլն դրամ:

Արտասահմանյան գործուղումների համար նշյալ գումարից հատկացվելու է 301 մլն 802 հազար դրամ, որից 118 մլն 285.7 հազար դրամը՝ պայմանավորված պատգամավորների թվի, և 183 մլն 516.3 հազար դրամը՝ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ:

Կառավարության օրակարգ ընդգրկված մեկ այլ նախագծի համաձայն էլ կառավարության պահուստային ֆոնդից 85 մլն դրամ գումար ԱԺ-ին կտրամադրվի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով: Նախատեսվում է 4 ռենտգենային զննող սարք ձեռք բերել, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի մոտ:
Այսպիսով՝ այս եւ այլ ծախսերի հանրագումարով ստացվում է, որ Ազգային ժողովին տրվելու է մոտ մեկ միլիարդ դրամ:

Նարեկ Կիրակոսյան