Այս համակարգի ներդրմամբ վերջ է դրվել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով դպրոցներում գրանցվելու պրակտիկային․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի ներդրման ընթացքն ու արձանագրված վիճակագրությունը։

Ըստ փոխնախարարի՝ համակարգը երեկ է գործարկվել Երևանում և կանխատեսվում է 2019-2020 ուստարվա համար ունենալ շուրջ 13 հազար առաջին դասարանցի, իսկ  տեղերը նախատեսված են 14 հազար առաջին դասարանցու համար:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ այսօր ժամը 10:45-ի դրությամբ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա:

«Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխայի հետ կապված, որը պայմանավորված է նրանով, որ երեկ առավոտյան ժամը 09:10-ից մինչև 09:25-ը խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով ու այս տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցում իրականացնել, սակայն տեխնիկական խնդիրները արագ հարթվել են ու 09:25-ից համակարգն աշխատել է բնականոն», – ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ արդեն առաջին դասարանցիների շուրջ 75-ից 80 տոկոսը հայտագրված է:

Վերջինիս խոսքով՝  այս համակարգի ներդրմամբ վերջ է դրվել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով դպրոցներում գրանցվելու պրակտիկային։

«Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը կփոխի մշակույթ, որ կա կարգ ու օրենք, որի առաջ բոլորը հավասար են»,- ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։