Նյու Յորքի քաղաքապետը որոշել է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն որոշել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNBC-ն:

Նշվում է, որ ընտրարշավին մասնակցության մասին պաշտոնապես հայտարարելուց հետո Դե Բլազիոն կնոջ հետ կմեկնի Հարավային Քարոլինա և Այովա:

Դե Բլազիոն Դեմոկրատական կուսակցության անդամ է: 2000 թվականին նա ղեկավարել է Սենատի ընտրություններին մասնակցող Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը: Ավելի վաղ նա խոստացել էր ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից գանձել չվճարված բոլոր հարկերը:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ընտրություններին առաջադրվելու ցանկության մասին արդեն ավելի քան երկու տասնյակ մարդ է հայտարարել: Իսկ Հանրապետական կուսակցության թեկնածուներն առայժմ երկուսն են՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը:

Նախագահական ընտրությունները նախանշված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: