Վանաձորի կերպարվեստի թանգարանն այսօր նշում է հիմնադրման 45-ամյակը: Ի սկզբանե որպես կենցաղի տուն նախատեսված շենքը, այն ժամանակվա գործկոմի նախագահ Շավարշ Վարդումյանի ջանքերի շնորհիվ, տրամադրվում է պատկերասրահին, և 1974 թվականի հունիսի 8-ից գործում, որպես Հայաստանի պատկերասրահի մասնաճյուղ: Այնուհետեւ 1979 թվականին այն վերակազմավորվում ու ստանում է կերպարվեստի թանգարանի անկախ կարգավիճակ: Այժմ թանգարանը գտնվում է Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության …

