Խուլիգանություն կատարելու կասկածանքով քաղաքացիներ են բերման ենթարկվել
Հասարակություն
09.06.2019 | 17:13Հունիսի 8-ին՝ ժամը 2-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով, խուլիգանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Վարդենիկ գյուղի բնակիչ, 24-այմա վարորդին և 28-ամյա Շատջրեք գյուղի բնակիչ ուղևորին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ըստ նախնական տվյալների`նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և նշված մեքենայով տևական ժամանակ իրականացրել են, այսպես ասած, դրիֆտ՝ խոչնդոտելով երթևեկությանը: