Վանաձորի կերպարվեստի թանգարանը 45 տարեկան է

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Վանաձորի կերպարվեստի թանգարանն այսօր նշում է հիմնադրման 45-ամյակը: Ի սկզբանե որպես կենցաղի տուն նախատեսված շենքը, այն ժամանակվա գործկոմի նախագահ Շավարշ Վարդումյանի ջանքերի շնորհիվ, տրամադրվում է պատկերասրահին, և 1974 թվականի հունիսի 8-ից գործում, որպես Հայաստանի պատկերասրահի մասնաճյուղ:

Այնուհետեւ 1979 թվականին այն վերակազմավորվում ու ստանում է կերպարվեստի թանգարանի անկախ կարգավիճակ: Այժմ թանգարանը գտնվում է Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ.

«Երբ պատկերասրահը բացվել է, շատ քիչ գործեր են եղել, բայց Սովետի ժամանակ, հանրապետական ցուցահանդեսներից հետո և՛ նախարարությունը, և՛ ֆոնդերը գործերը գնում ու նվիրում էին թանգարաններին: Երբ որ թանգարանը բացվեց, որպես ազգային պատկերասրահի թանգարան, այդ ժամանակ Այվազովսկու, Սարյանի և այլ ստեղծագործողների գործեր կար, բայց երբ որ առանձնացավ, այդ ժամանակ Ազգային պատկերասրահն իրեն պատկանող կտավները վերցրեց իրեն»,- պատմում է թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը:

Թանգարանի մշտական հավաքածուն ընդգրկում է հիմնականում հայ արվեստագետների ավելի քան 1900 գործեր:

Ֆոնդերը ներառում են կտավներ, քանդակներ, գրաֆիկական ու դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:


Տնօրինությունը վստահեցնում է, որ այս տարիների ընթացքում թանգարանն իր դռները մեծ սիրով բացել է ոչ միայն վանաձորցիների, այլև Հայաստանից ու արտերկրից ժամանած հյուրերի համար:

«Եթե չաշխատենք ոչ մեկն էլ չի գա, բայց քանի որ աշխատում ենք և լավ ենք աշխատում՝ այցելուների խնդիր չունենք: Մեր քաղաքի համեմատ, որ քաղաքում ինչքան մարդ կա, կամ ինչքան զբոսաշրջիկներ են գալիս տոկոսային հարաբերությամբ մենք կարող է նույնիսկ մայրաքաղաքից ավելի այցելուներ ունենանք»,- ասում է տնօրենն ու հավելում, որ թանգարանը չի գործել միայն երկրաշարժից հետո՝ ավելի քան 12 տարի:

«Թմբիրից թանգարանը սկսեց արթնանալ, երբ մարզպետ Հենրիկ Քոչինյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շատ ջանացին, որպեսզի թանագարանը նորից գործի»,-ասաց նա:

Ձմռան ամիսներին թանգարանը չի աշխատում, քանի որ շենքում առկա է ջեռուցման խնդիր:

Այն սկսում է գործել մարտ-ապրիլ ամիսներից: Բացի ջեռուցումը, 65 մ երկարություն և 12 մետր լայնություն ունեցող 3 հարկանի կերպարվեստի թանգարանն ունի մի շարք այլ առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրներ. «Թանգարանը շատ խնդիրներ ունի՝ առաջինը կապիտալ վերանորոգման հարցն է: Ըստ քաղաքապետի տված տվյալների՝ այս տարի դիմապատը պետք է փոխվի և բակի հարդարումը: Եթե դիմապակիները փոխեն ջեռուցման խնդիրն էլ կմեղմանա, շենքը տաք կլինի: Իսկ հաջորդ տարիներին արդեն պետք է ներքին հարդարման մասին մտածենք: Լուսերը պետք է փոխվեն, բերվեն ժամանակակից տեսքի, հատակը փոխվի և այլն»,- ասում է Ալոյանը:

Նշենք, որ 45-ամյակի կապակցությամբ թանգարանում բացվել է «Չխամրող գույներ» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես, որտեղ ներկայացված են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ստեղծագործող 100 նկարիչների գործեր: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Տաթևիկ Ղազարյան