Թուրքիայում շարունակվում է միլիոնատերների արտագաղթը երկրից։ Ըստ «AfrAsia Bank Limited» բանկի զեկույցի՝ 2018թ․ Թուրքիայում ապրող միլիոնատերների 10%-ը լքել է երկիրը։ Թվային արտահայտմամբ 2018-ին երկից հեռացել է 4000 միլիոնատեր: Այս ցուցանիշով խնդրո առարկա ժամանակահատվածում Թուրքիան առաջ է անցել բոլոր երկրներից: 2014-2018թթ Թուրքիայից արտագաղթել է ընդհանուր առմամբ 17 հազար միլիոնատեր։ Credit Suisse շվեյցարական հայտնի բանկի հրապարակած զեկույցի …

