Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող ԶՈՒ ստորաբաժանումներ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի Իգդիր նահանգ, որտեղ ուսումնասիրություններ և ստուգումներ է անցկացրել Հայաստանի, Նախիջևանի և Իրանի հետ սահմանին տեղակայված Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներում. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Իգդիր են մեկնել Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ, Ադնան Օզբալը, ինչպես նաև Թուրքիայի օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։

Լրագրողների հարցերին պատասխանելիս Աքարը հայտնել է, որ Իրանի սահմանից Թուրքիայի ուղղությամբ ինչպես ահաբեկչական գործողությունների, սահմանախախտումների, ապօրինի փոխադրումների, այնպես էլ չհամակարգված ներգաղթի շրջանակներում ապօրինի ներթափանցման փորձեր են արվում։

Աքարն, այդ ամենի դեմ պայքարում կարևորելով համապատասխան միջոցառումների անթերի կատարումը, նշել է.

«Մենք մեր աշխատանքներով պետք է արդարացնենք մեր երկրի սպասելիքները։ Իսկ Ձեզնից սպասելիքները մեծ են. հիմնականը մեր սահմանների անանցանելիությունն է։ Այդ ամենի դեմ պայքարում մեր բոլոր հնարավորություններն արդյունավետ կերպով օգտագործելու ենք և բոլոր այդ ապօրինի ներթափանցումները զրոյացնելու ենք»։