Թերեզա Մեյը թողեց Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը. VOA

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ուրբաթ օրը թողեց Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը: Նրան վարչապետի պաշտոնում փոխարինելու համար քվեարկության առաջին փուլը կանցկացվի հաջորդ շաբաթ: Մեյը վարչապետի պարտականությունները կշարունակի մինչեւ նոր վարչապետի ընտրությունը. գրում է VOA-ն:

Մեյն իշխանության եկավ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու կապակցությամբ 2016 թվականի հանրաքվեի արդյունքում, եւ անցած երեք տարիները ծախսեց այդ ծրագիրը հաստատելու եւ ուժի մեջ մտցնելու համար: Սակայն նրան երեք անգամ չհաջողվեց ստանալ Բրեքզիթի հարցով իր կնքած գործարքի շուրջ խորհրդարանի համաձայնությունը:

Հաջորդ վարչապետին մնում է հինգ ամսից ավելի քիչ ժամանակ, որոշելու համար, թե արդյոք հարկավոր է կիրառել Մեյի ծրագիրը եւ մեկ անգամ եւս հետաձգել Բրեքզիթը, թե նախընտրելի է երկիրը դուրս բերել Եվրոպական միության կազմից առանց համաձայնության:

Տասնմեկ թեկնածուներից մի քանիսը, այդ թվում երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել են, թե ծրագրում են իրականացնել փոփոխություններ Մեյի կնքած գործարքում, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական միությունը շարունակաբար է հայտարարում, որ այս հարցով չի վերսկսելու բանակցություններ Լոնդոնի հետ: