Այսօր Ղազախստանում անցկացվում են նախագահի ընտրություններ: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 7 թեկնածուներ: Երկրում և դրա սահմաններից դուրս կգործեն գրեթե 10 հազար տեղամասեր: Այս մասին գրում է Ինտերֆաքսը: Նրանց մեծ մասը ընտրողների համար կբացվի Ղազախստանի մայրաքաղաքի ժամանակով ժամը 07:00-ին և կփակվի 20:00-ին: Նշենք, որ ֆավորիտ է համարվում իշխող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչ Ժոմարտ Տոկաևը:

