Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ընթանում է Խաչատրյանի մրցույթի առաջին փուլը

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ հունիսի 7-ին և 8-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ընթանում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ դաշնակահարներն իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիին։

Ճապոնիայից Երեւան ժամանած Այակա Մասեդան սովորում է Տոկիոյում։ Սիրում է Խաչատրյանի ստեղծագործությունները։ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի մասին տեղեկացել է երկու տարի առաջ եւ սովորել է այն, սիրում է կատարել նաեւ Խաչատրյանի Տոկատը դաշնամուրի համար, Դաշնամուրի սոնատը։ Իսկ խաչատրյանական մրցույթի մասին իմացել է համացանցից։ Մրցույթին մասնակցելով՝ ցանկանում է շփվել այլ երկրների երաժիշտների հետ, սովորել նրանցից։ Նա նաեւ ուզում է Խաչատրյանի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալ երեւանցիներից, երեւանյան միջավայրից։

Մրցույթի ժյուրիի անդամ, դիրիժոր Իլյա Ստուպելը նկատում է, որ Խաչատրյանի մրցույթի  շնորհիվ շատ երկրների երաժիշտներ սովորում են Խաչատրյանի ստեղծագործությունները, հետագայում դրանք ներառելով իրենց երկացանկում՝ կատարում տարբեր բեմահարթակներում՝ այդպիսով տարածելով հայկական երաժշտությունը։ «Հայկական երաժշտությունը շատ գեղեցիկ է, Խաչատրյանի մշակութային ժառանգությունը միայն Հայաստանինը չէ, այն ամբողջ աշխարհինն է։ Եվ շատ կարեւոր է, որ նման միջազգային մրցույթի միջոցով դուք հանրայնացնում եք այդ բարձրարժեք երաժշտությունը»,- ասում է Իլյա Ստուպելը։

Այսօր երեկոյան ժյուրին կհայտարարի մրցույթի առաջին փուլը հաղթահարած երաժիշտների անունները։ Իսկ արդեն վաղը առավոտից կմեկնարկի երկրորդ փուլը։

Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):