74 մլն դրամ աղքատ բյուջեից․ Գյումրիի ավագանին պատրաստվում է հերթական նիստին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Հունիսի 12-ին կայանալու է Գյումրիի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 22 հարց, որոնցում հատկապես աչքի են զարնում դրամական հատկացումների վերաբերյալ նախագծերը։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Մասնավորապես, նախատեսվում է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության և Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար հատկացնել  8 մլն դրամ, որից 3 մլն 615․000 դրամը՝ մեքենաների ու սարքավորումների վարձակալության, 1 մլն 200․000-ը՝ ծառայությունների մատուցման, 1 մլն -ը հրավառության, 50․000 դրամը՝ կազմակերպչական կազմի, 950․000 դրամը՝ մենակատարների, 750․000 դրամը համույթների, 50․000 դրամը՝ նվագախմբերի, 125․000 դրամը՝ վարողների ու լուսանկարիչների և 260․000 դրամը՝ ապրանքների ձեռքբերման համար։

3 մլն 700․000 դրամ էլ Գյումրիի ավագանին պատրաստվում է տրամադրել համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար՝ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով: Այսպիսով, նախատեսվում է օգնել 1000 երեխայի։

Ջեռուցման համակարգերի տեղադրման և շենքի բակային փայտե պատշգամբի վերանորոգման համար «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահին որպես նվիրատվություն հատկացվելու է 7 մլն դրամ։

1 մլն 514․000 դրամ էլ նախատեսվում է հատկացնել «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնին»՝ կրկին ջեռուցման համակարգերի ձեռքբերման, բեմի նորոգման և նոր գույքի գնման նպատակով։

Լոկալ ջեռուցման անցկացման, գազի անվտանգության ազդանշանային սարքեր տեղադրելու համար Գյումրիի «Ծիածան» և «Լիանա»  մանկապարտեզներին հատակցվելու է 1 մլն 511․000 դրամ, որից 211․000՝ «Ծիածանին»-ին, 1մլն 300․000-ը՝ «Լիանա»-ին։

Առավել մեծ գումարային հատկացում՝  9 մլն 975․000 դրամ տրամադրվելու է Գյումրիի հավաքական թիմերին՝ Համահայկական 7-րդ խաղերին պատշաճ մակարդակով հանդես գալու համար։

Գյումրիի 9 կազմակերպությունների, որպես սուբսիդիա նախատեսվում է հատկացնել 6 մլն 742 հազար դրամ՝ գործուղման, միջոցառումների, աշակերտների ավարտական վկայականների ձեռքբերման, ընթացիկ վերանորոգման  և անհրաժեշտ այլ ծախսերի համար։ Ցանկում ընդգրկված են հիմնականում երաժշտական դպրոցներ ու մարզադպրոցներ։

Գյումրիի աղքատ բյուջեից բավական մեծ գումար՝ 26 մլն դրամ, որպես սուբսիդիա նախատեսվում է հատկացնել 16 համատիրությունների, իրենց սպասարկման տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։ Միայն 5 մլն դրամ նախատեսվում է «Գյումրի Կենտրոն» համատիրության  համար։

1մլն 500․000 դրամ էլ կհատկացվի 150 սոցիալապես անապահով մարդկանց, յուրաքանչյուրին 10․000 դրամ։

«Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով հատկացվելու է  1 մլն 217 ․500  դրամ։

Իսկ ահա 2018 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստած գյումրեցի մարզիչներին նախատեսվում է շնորհել դրամական պարգևներ՝ 6 մլն 708.000  դրամի չափով։

Ընդհանուր առմամբ, ամբողջ հատկացվելիք գումարը կազմում է մոտ 74 մլն դրամ։ Նշենք, որ Գյումրիի 2019թ-ի բյուջեն 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ է։

Էմմա Չոբանյան