Միհրան Պողոսյանի գործով անցկացվում է էքստրադիցիոն ստուգում. Գոռ Աբրահամյան

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Ազատություն» հեռուստաալիքի հարցման, ուղարկել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ստացել է Հայաստանի դատախազության հայցը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Այս պահին կատարվում է ստուգում՝ արտահանձնման հետ կապված։

Նամակում, մասնավորապես, նշված է. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ պատկան մարմինների հետախուզման հետ կապված ապրիլի 19-ին ձերբակալվել է Պողոսյան Մ.Ս.-ն և Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկի քաղաքային դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է Պատիժների կատարման դաշնային ծառայության քրեակատարողական հիմնարկ»։

«Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության հայցը Պողոսյան Մ.Ս.-ի արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ ստացվել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունում՝ միջազգային պայմանագրով հաստատված ժամկետներում և անհրաժեշտ փաստաթղթերի կցմամբ: Ներկայումս անցկացվում է էքստրադիցիոն ստուգում», – ասված է հաղորդագրությունում։