Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամ երկրի ղեկավարի. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Կողմերը մասնավորապես խոսել են ցեղասպանությունների մասին և ընդգծել, որ դրանց ճանաչումն ու դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցն են։