Հայ-իտալական բիզնես համաժողովի երկրորդ աշխատանքային օրը Գյումրիում էր

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Այսօր Գյումրիում էր Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու հայ-իտալական բիզնես համաժողովին։

Ֆորումի մասնակիցներին ընդունել են Գյումրիի քաղաքապետն ու Շիրակի մարզպետը։ Իտալացիներն էլ Գյումրի էին եկել մեծ պատվիրակությամբ ու տնտեսական ներդրումների պատրաստակամությամբ։

«Երբ ասում են`գնում ենք Գյումրի, տեսնում ենք Գյումրին, նշանակում է` տեսնում ենք նաև ամբողջ Հայաստանը: Մենք Գյումրի գալիս ենք հաճույքով, և Գյումրի գալու մեր նպատակները ոչ միայն մշակութային և քաղաքական են, այլ նաև տնտեսական նկատառումներ ունենք, ծրագրեր ունենք այստեղ»,-ասել է Իտալիայի դեսպանը։

Տնտեսական համագործակցության ու ծրագրերի մասին խոսել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Մեր քաղաքը մեծ ներուժ ունեցող քաղաք է, այստեղ տուրիզմի, քաղաքաշինության, ճարտարապետության, առաջատար տեխնոլոգիաների բնագավառներում մենք, իրապես, ասելիք ուեննք, ուրախ կլինենք համագործակցելու»,- ասել է Շիրակի մարզպետը։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշել է, որ պատրաստակամ են աջակցելու և ծրագրերը կյանքի կոչելու։

«Վստահաբար ասենք, որ մենք՝ մարզային ու քաղաքային իշխանություններս, պատրաստակամ ենք կանգնել ձեր կողքին, եթե մեր մարզում և քաղաքում ծրագրեր կունենաք իրականացնելու»,- ասել է Սամվել Բալասանյանը։

Նշենք, որ հունիսի 10-ին առաջին անգամ Երևանում անցկացվեց  հայ-իտալական բիզնես համաժողով, որի աշխատանքային երկրորդ օրը անցկացվեց Գյումրիում։

Հայ-իտալական բիզնես համաժողովը նվիրված էր տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին, որին մասնակցում էին  նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ընկերության ներկայացուցիչներ:

Բիզնես համաժողովից հետո հյուրերը մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ շրջել են քաղաքում՝ ծանոթանալով Գյումրիի ճարտարապետությանը։

 

Էմմա Չոբանյան