Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է իտալական ցուցահանդեսի բացմանը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում մասնակցել է «Իտալիա․ (Ան)տեսանելի պատմվածքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են հայ և իտալացի ժամանակակից արվեստագետների գործերը։

«Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Գյումրի ժամանած իտալացի գործարարները, Գյումրիի արվեստասեր հասարակությունը։

Նախագահը նշել է, որ ուրախ է արվեստի և մշակույթի մայրաքաղաք Գյումրիում ներկա գտնվել նման ցուցահանդեսի բացմանը։ «Կրկնակի ուրախ եմ, որովհետև մեզ հետ այսօր ոչ միայն դեսպանն է և մեր գործընկերները, այլև Իտալիայից այսօրվա առիթով այստեղ եկած շինարարական, ճարտարապետական ընկերությունների ներկայացուցչական խումբը։ Նրանք եկել են Գյումրի, որպեսզի ծանոթանան Գյումրիին։ Իտալացիները լավագույնս են գնահատում մշակույթը, արվեստը, մշակութային ժառանգությունն ու հին ճարտարապետությունը։ Այս այցելությունը զուտ ճանաչողական չէ։ Առաջինն է, բայց վերջինը չի լինելու։ Մեր նպատակն է, որ այս գործընկերները, ճանաչելով Գյումրին, մասնակցեն դրա մշակութային, ճարտարապետական արժեքների վերականգնմանը»,- ասել է նախագահը։

Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին և կազմակերպիչներին՝ հետաքրքիր ցուցահանդեսի բացման առիթով։ «Այն իսկապես եվրոպական ցուցահանդես է հայկական մշակույթի մայրաքաղաք Գյումրիում։ Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել Իտալիայի կառավարությանը և իմ գործընկերոջն ու լավ բարեկամին՝ նախագահ Մատարելլային։ Հույս ունեմ, որ մեկ ուրիշ առիթով նախագահը կրկին կայցելի Հայաստան և միասին կգանք Գյումրի՝ տեսնելու մեր համագործակցության արդյունքները»,- եզրափակել է խոսքը նախագահ Արմեն Սարգսյանը»,-ասված է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։