«Փամփուշտը մարմնից հանել, արյունոտ շորերով պահել են»․ պատգամավորը մարտի 1-ի անհայտ վիրավորների մասին․ ՏԵՍԱՆՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 11:11
Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է
20.04.2026 | 11:03
Միհրան Հարությունյանը հաղթանակի է հասել Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:00
Պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. երկու անձ տուժել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:55
Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին
20.04.2026 | 10:42
Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը
20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
Բոլորը

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երբեք չի ասել, որ մարտի 1-ին զոհվել է 10 հոգի։

«Միշտ ասել եմ իմ բոլոր ելույթներում՝ առնվազն 10 հոգի»,-հայտարարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Սակայն նա ավելին չի ասի։ Ըստ նրա՝ մարտի 1-ին անհամեմատ շատ է եղել վիրավորների թիվը։ Նախկին իշխանությունները վիրավորվածների մեծ մասից նույնիսկ տեղյակ չեն եղել։

«Կրել են հրազենային վնասվածքներ, չեն վստահել նախկին ուժային կառույցներին, եւ գոնե փառք Աստծո էդ իրեղեն ապացույցները, իրենց մարմնի մեջ եղած գնդակից սկսած, հանել արյունոտ շորերով պահել են եւ երեւի սպասել են էս օրվան, որ մի օր նախաքննական մարմինը կարող է օգտագործի»,-ասում է պատգամավորը։

Պատգամավորը, որը նախկին իշխանությունների օրոք եղել է մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, վստահեցնում է, որ քննչական մարմիններին անհայտ վիրավորներն ամենեւին էլ իրավապահներ չեն եղել, այլ քաղաքացիներ, որոնց վրա կրակել են զենքից․ «Իսկ հրազենային, նշանակում է՝ ո՞վ կարող էր հրազեն կիրառել, ատրճանակ, կամաց կամաց կբացահայտվի»։

Պարոն Քոչարյանը նկատում է, որ քննչական մարմիններն աշխատում են բերկրանքով։ Պատգամավորը մեկ վայրկյան կասկածի տակլ չի դնում Քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի այն միտքը, որ սպանության կասկածանքով ձերբակալված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը կօգնի բացահայտել նաեւ մարտի 1-ի մյուս 9-ը սպանությունները․ «Չբացահայտվող գործ չկա, ժամանակի հարց է»։

Այսօր խորհրդարանում կայացել է նաեւ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։ Անդրանիկ Քոչարյանը ոչ մի փակագիծ չի բացի։ Փոխարենը նա նկատել է, որ նախկին իշխանությունները տարբեր հարթակներից ծաղրում են քննիչ հանձնաժողովի անդամներին։ Պատգամավորն իր ականջներով է լսել, որ հարցրել են՝ իբր ովքե՞ր են այդ անդամները։

«Այդ հարցը, թե ովքեր են հանձնաժողովում ընդգրկված, որոնք պետք է քննիչ հանձնաժողովում աշխատանք կատարեն, պարզապես անհեթեթ հարցադրում է։ Էդ հարցին կարա լինի մեկ այլ հարց՝ բա դու՞ք ով եք, երբ որ ձեր անցկացրած բոլոր ընտրություններում կասկածի տակ է եղել արդարացիության խնդիրը»,-հակադարձում է Անդրանիկ Քոչարյանը։

Նա չի կարծում, թե այդպիսի հարց հնչեցնողները հանձնաժողովի բացահայտումներից վախենալու բան ունեն։ Նրանք ավելի կարեւոր հարց ունեն լուծելու իրենց համար

«Երեւի ուզում են իրենց կարեւորեն, բայց իրենց կարեւորությունը կարող էին ցույց տալ ընտրությունների միջոցով։ Նրանք ժողովրդի միջոցով չեն ստացել համապատասխան քվե եւ մերժված են»,-արձանագրում է իշխանական պատգամավորը։

Ի դեպ, նա անդրադարձավ նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականին։ Նա հասկանում է, թե ինչու դա տեղի ունեցավ

«Որեէ պաշտոնյա, նաեւ էդպիսի կենսագրություն ունեցող անցյալում հերոսապատման մեջ մեծ ավանդ ունեցող, իրավունք չունի իր հերոսապատումը ուրիշ ուժեր օգտագործելով Արցախի հարթակը դարձնեն Հայաստանի իշխանությունների դեմ գործողությունների պլան։ Չի կարող էդպիսի բան լինի»,-հորդորում է պարոն Քոչարյանը։

Պատգամավորն առանց անուններ հնչեցնելու նկատում է, որ Հայաստանում նույնիսկ կուսակցություններն են Արցախը օգտագործում որպես քաղաքական հարթակ Հայաստանի լեգիտիմ իշխանությունների վրա հարձակվելու համար․ «Արանքում մնացած էդ մտահոգվածները դրանք միշտ մտահոգվում են։ Էդպիսի մտահոգված կուսակցություններ մենք գիտենք, որոնք հավերժ մտահոգված են, բայց իրենց մտահոգություններն ավարտվում են էն ժամանակ, երբ իրենք դառնում են իշխանության մաս։ Հենց իշխանության մաս են դառնում, էլ մտահոգված չեն

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան