ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիային խնդրել է արտահանձնել Ասանժին

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Washington Post-ին։

Վաշինգտոնի և Լոնդոնի միջև արտահանձնման մասին պայմանագրի համաձայն՝  առաջարկը պետք է ուղարկվի Ասանժի ձերբակալությունից հետո 60 օրվա ընթացքում։

Այդ փաստաթղթով ԱՄՆ-ին արգելվում է Ասանժին մեղադրել ցանկացած ենթադրյալ հանցագորության համար, բացի այն մեղադրանքներից, որոնք նշված են հարցման մեջ։

«Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի փոխանցմամբ էլ  Վիքիլիքսի գլխավոր խմբագիր Կրիստին Հրաֆնսոնը հայտարարել է, որ  Ասանժի դատական  գործը կարող է երկար տարիներ ձգվել։

Նա ընդգծել է, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին պաշտպանական  ու մեղադրող կողմերից հայտարարություններ են սպասվում։

Նշենք, որ  Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալել էր Վիքիլիքսի հիմնադիր  Ջուլիան Ասանժին։ Ավելի ուշ՝ մայիսի 30-ին, նրա առողջական վիճակը Լոնդոնի Բելմարշ բանտում գտնվելու ընթացքում վատթարացել էր: Վիքիլիքսից տեղեկացրել էին, որ Ասանժին տեղափոխել են բանտի հիվանդանոցային բաժանմունք։

Հիշեցնենք, որ նա 2012 թվականից թաքնվում էր բրիտանական իշխանություններից և քաղաքական ապաստան էր խնդրել Էկվադորից:

 

Նելլի Մելքոնյան