ՀՀ ոստիկանությունից փոխանցում են, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ «Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես և նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ …

