Եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսքն ավելի հաճախ լսելի էր, ապա վերջին շրջանում այդ ձայնը շատ թույլ է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած ապստամբության փորձից հետո երկրի …

