ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնեց: Ալումյանի խոսքով՝ այսքան ժամանակ չի եղել դեպք, երբ Վերաքննիչ դատարանում Քոչարյանի գործը մակագրվի այնպիսի դատավորի, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել: Ալումյանը կասկածի տակ դրեց, որ գործը սույն դատավորին է մակագրվել էլեկտրոնային ճանապարհով: «Այն անձինք, որոնք գործը մակագրել …

