Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը հաղթել էր կիրակի անցկացված ընտրություններում, երդվել է և ստանձնել Ղազախստանի նախագահի լիազորությունները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: «Հանդիսավորությամբ երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի Հանրապետության նախագահի բարձր պարտականությունները»,- երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ ասել է …

