Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ում մայիսի 10-ին կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ «Քաղաքական խորհրդակցությունները հայկական կողմից վարել է ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, իսկ կորեական կողմից՝ Կորեայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոնգ Գի Հոնգը։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Կորեայի …

