Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ուժգին կարկուտի հետևանքով գետինը սառույցով է պատվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Economista պարբերականը: Սառույցի հաստությունը որոշ շրջաններում ավելի քան մեկ մետրի է հասնում: Այն փակել է ճանապարհի մեծ մասը, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել: Բազմաթիվ մեքենաներ գրեթե ամբողջությամբ սառույցի տակ են հայտնվել, շատ շենքեր՝ փլուզվել: «Նման կարկուտ երբեք …

