«ԵՄ ընդլայնմանը դեմ եմ լինելու, մինչև խորքային բարեփոխումեր չլինեն». Էմանուել Մակրոն

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Եվրամիության գագաթնաժողովի տապալումը նշան է, որ Միության հետագա ընդլայնումն առանց խորքային բարեփոխումների անհնար է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով՝ եվրակառույցների առանցքային պաշտոններում թեկնածությունների վերաբերյալ քվեարկությունը ձախողվեց ներքին տարաձայնությունների, ինչպես նաև որոշ քաղաքական գործիչների հավակնությունների պատճառով:

«Եվրամիությունն այս իրավիճակից պետք է «անհրաժեշտ եզրահանգումներ անի», քանի որ նման կոնֆլիկտները խաթարում են եվրոպական կառույցների հանդեպ վստահությունը: Մենք Եվրամիության վատ կերպար ենք ստեղծում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Ըստ նրա՝ Եվրամիությունը խորը և ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք ունի, առանց որոնց հետագա ընդլայնումն անհնար է:

«Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ես կասկածամտորեն եմ վերաբերվում ԵՄ-ի ընդլայնմանը: Մենք նույնիսկ հիմա չենք կարողանում համաձայնության գալ, երբ մեր անդամների թիվը 28 է: Այդ իսկ պատճառով ես դեմ եմ արտահայտվելու ցանկացած տեսակի ընդլայնմանը, քանի դեռ Եվրամիության մեխանիզմներում խորը փոփոխություններ չեն եղել»,- հավելել է Մակրոնը:

Նշենք, որ այսօր առավոտյան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դադարեցրել է եվրակառույցների առանցքային պաշտոններում թեկնածությունների վերաբերյալ՝ շուրջ 20 ժամ տևած բանակցությունները: Քննարկումները հետաձգվել են մինչև երեքշաբթի:

Նելլի Մելքոնյան