Դեկտեմբերի 11-ին՝ լույսը չբացված, ոստիկանության Էրեբունու բաժին գողության վերաբերյալ ահազանգ հնչեց։ Հափշտակվել էին Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքի մոտ տեղադրված սրճեփ սարքի մետաղադրամները։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տարածքում ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ բացահայտեց հանցագործությունը։ Նույն օրը՝ ժամը 6-ն անց 20-ի սահմաններում, Էրեբունու ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Հուսիկ Բաքոյանին, որը բացատրությամբ …