Դոնալդ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, գրում է The Guardian պարբերականը:

Թրամփը հանդիպման վայր` Կորեական թերակղզու ապառազմականացված գոտի է ժամանել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ և ավելի քան մեկ ժամ սպասել է իր հյուսիսկորեացի պաշտոնակցի ժամանմանը:

Դոնալդ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա:  Երկու երկրների առաջնորդների նախորդ հանդիպումը, որը կայացել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, անսպասելիորեն ընդհատվել էր ու կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ բանակցային թեմաների շուրջ:

«Սահմանից այն կողմ ոտք դնելն ինձ համար մեծագույն պատիվ է: Մեծ առաջընթաց է գրանցվել: Մեր միջև հիանալի բարեկամություն է հաստատվել»,- ասել է Թրամփը: Նա շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդին այդքան արագ կերպով հասանելի լինելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման համար նրան դիմել է երեկ:

Լրագրողներից մեկը հարցրել է Միացյալ Նահանգների նախագահին՝ արդյոք Կիմ Չեն Ընը շուտով ԱՄՆ կայցելի, ինչին Թրամփը պատասխանել է, որ ինքը նրան հենց հիմա էլ կհրավիրեր: