10 տարեկան երեխայի նշիկները վիրահատելու համար քաղաքացին այլևս չի վճարի․ առողջապահության նախարարը նոր ծրագրերից մանրամասներ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ

– Պարո՛ն նախարար, Կառավարության որոշմամբ՝ ՀՀ–ում այսուհետ անվճար բուժօգնություն կստանան մինչև 18 տարեկան քաղաքացիները: Ինչպե՞ս սա կազմակերպվեց, ի՞նչ միջոցներ են ուղղվել այս ուղղությամբ և երբվանից է որոշումըն ուժի մեջ լինելու:

– Նախ՝ ֆիքսենք, թե մենք ինչ ունեինք մինչ այս և ինչ ենք ունենալու այսուհետ։ Մինչ օրս մենք ունեինք առողջության առաջնային պահպանման ծառայություններ, որոնք անվճար բուժօգնություն են տրամադրելու ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների միջոցով ամբողջ ազգաբնակչությանը, այդ թվում՝ մինչև 18 տարեկաններին։ Հիվանդանոցներում անվճար բուժօգնություն ստանում էին մինչև 7 տարեկան երեխաները, այս որոշմամբ մենք այդ շեմը հասցնում ենք մինչև 18 տարեկան։ Հատուկ ուզում եմ նշել, որ հիվանդանոց պարզապես կոնսուլտացիայի համար գնալը վճարովի է, ծրագիրը ստացիոնար բուժման մասին է: Մյուս դեպքերում կան պոլիկնլինիկաներ, որտեղ այդ ծառայություններն անվճար են։ Օրինակ, եթե 10 տարեկան երեխայի նշիկները վիրահատելու համար քաղաքացին վճարում էր, հիմա արդեն չի վճարում։

– Ի՞նչ միջոցներ են ուղղվելու այդ ծրագրի իրականացմանը։

– Տարվա սկզբից հայտարարվել է, որ մենք ունենք պլանավորածից ավելի եկամուտներ պետական բյուջեում։ Կառավարության ներսում սկսվեցին քննարկումներ, թե որ ուղղություններով դրանք ծախսվեն և այդ ծրագրերից մեկը մեր կողմից ներկայացված փաթեթն էր, որի մի մասը կիրականացվի և կիրականացվի պետական բյուջեի միջոցներով։ Մի քանի օրից ընդամենը ծրագիրն ուժի մեջ կլինի։

– Կան դժգոհություններ, որ անվճար բուժօգնության դեպքում հերթեր են լինում հիվանդանոցներում, այս խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։

– Այո՛, հերթեր լինում են նաև այն պատճառով, որ անգամ 0-ից 7 տարեկան երեխաների բուժօգնության համար մենք ունենք դեֆիցիտ, ավելի մեծ խոստում էինք տվել, քան գումար կար։ Եվ այս հատկացումներից 500 մլն դրամը միայն այդ դեֆիցիտի փակմանն է ուղղվելու և լուծվելու է նաև այդ հերթերի հարցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան