«Թավշյա հեղափոխությունը կդառնա՞ թավշյա հեռացում»․ իմքայլականներն իրենց ներքին հակասությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջին մեկ ամսում խորհրդարան չէր եկել։ Այսօր նա խորհրդարանում էր և միանգամից հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ՝ թավշյա հեղափոխության գործերը, կարծես թե, լավ չեն Աբովյանի ընտրություններից հետո։

«Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին հաղթեց ընդդիմադիր ԲՀԿ-ական թեկնածուն, որի մասին պարոն Միքայելյանը լավ կարծիքի է․ «Ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ ա, այն քաղաքապետներից մեկն ա, որ բյուջեն կատարել ա 104-105 տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել ա»։

Աբովյանում իր կուսակցության պարտության համար Սասուն Միքայելյանը մեղադրում է կուսակից, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։

«Աբովյանի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետև ինքն անձնավորեց իր դերակատարությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։ Էսօր գնացեք նայեք, Աբովյանում ովքե՞ր են Ռոմանոսի կողքին՝ Կավալի տղեն, էն անձինք, որոնք տալիք- առնելիք են ունեցել Կավալի հետ։ Իսկ ինքը արժեհամակարգից է խոսում, չգիտեմ ինչից է խոսում»,- հեգնում է իմքայլական պատգամավորը։

Պարոն Միքայելյանն ակնարկում է նաև, որ այսօր ՔՊ-ում ինչ-որ խմորումներ կան և դրանց պատճառով է նաև, որ ինքը չընտրվեց կուսակցության վարչության կազմում։

«Էղել են խմորումներ, մարդիկ եղել են, էնդեղ մարդիկ են, որոնք էդքան ձայն ինչի՞ պետք է հավաքեն»,- բացահայտում է պարոն Միքայելյանը։

Նրա կուսակից ընկերը՝ Հրաչյա Հակոբյանը, համաձայն չէ, որ կուսակցության ներսում ինչ-որ խմորումներ են ընթանում և նույնիսկ խմբավորումներ կան։

«ՔՊ ներսում մշտապես բանավեճեր են տեղի ունենում, ինչ-որ հակասություններ կան, որոնք բարձրաձայնվում են, լուծում է ստանում էդ հարցը։ Հիմա էդպիսի մի փուլ է, այլ ոչ թե խմորումներ, ինչ-որ բարդ պրոցեսներ»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը։

Հրաչ Հակոբյանը համաձայն չէ նաև, որ իր կուսակցությունն Աբովյանում պարտվեց Ռոմանոս Մելիքյանի պատճառով․«Հետևելով Ֆեյսբուքին, ես տեսել եմ, թե Ռոմանոս Պետրոսյանը և իր թիմը, և թեկնածուն նույնպես ինչպես են աշխատել, ինչպես են պայքարել»։

Պատգամավորը կարծում է, որ կուսակցությունը դեռ կքննարկի Սասուն Միքայելյանի մտքերը, սակայն որևէ հակասություն չի տեսնում կուսակցության և Սասուն Միքայելյանի միջև։ Ի դեպ, պարոն Հակոբյանը համաձայն չէ, որ թավշյա հեղափոխությանը սպառնում է թավշյա հեռացում հենց թեկուզ այն պատճառով, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարը բավարար չի տարվում։

«Մենք բռնի ոչ մի գործողություն չենք իրականացնելու, այդ թվում քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, նրանց դեմ պայքարը լինելու է օրենքի շրջանակներում»,- խոստանում է Հրաչյա Հակոբյանը։

«Քաղաքացին է որոշում՝ թավշյա՞ կլինի հեռացումը, թե թավշյա չի լինի»,- ասում է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․ «Էդ հեռացումը կլինի, թե չի լինի, թե ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա»։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես չի կիսում Ռոմանոս Պետրոսյանին ուղղված մեղադրանքը։ Իրենք արդեն ուսումնասիրել են Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունը։

«Իհարկե, սխալներ եղել են, եթե մենք պարտվել ենք»,- խոստովանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա համար տհաճ է, որ Սասուն Միքայելյանն այլևս վարչության անդամ չէ, բայց ինքը ոչինչ չի կարող անել։ Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, այնտեղ կա մրցակցություն։ Սակայն չի հավատում, որ Սասուն Միքայելյանը դուրս կգա կուսակցությունից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան