«Իմ քայլի» առաջադրած թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր գումարված արտահերթ նիստի ընթացքում ժամը 14։30-15։00-ն ընկած ժամանակահատվածում պատգամավորները մասնակցեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝ փակ գաղտնի քվեարկությանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» կողմից ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել Աննա Մարգարյանը:

Քվեարկությունից հետ Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ընտրության արդյունքները, ըստ որի՝ Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ․ նրան կողմ էր քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր։

Նշենք, որ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը․ Աննա Մարգարյանի ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 76 պատգամավորի կողմ քվե։

Մանրամասները՝ տեսանյութում։