Արճիսը շուրջօրյա խմելու ջրով ապահովելու համար պետք է մոտ 35 մլն դրամ, առայժմ կառաջարկենք այլ լուծում․ Տավուշի մարզպետի օգնական

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Հուլիսի 1-ին առավոտյան 08։30-ից Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները փակել էին Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջելով պատկան մարմիններից լուծել գյուղի խմելու ջրի խնդիրը։

Բնակիչները պնդում էին, որ երկար ժամանակ է այս խնդիրը բարձրացնում են տարբեր գերատեսչություններում, սակայն միչ օրս այն մնում է չլուծված։ Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում խնդրի վերաբերյալ նշեց, որ այսօր երեկոյան պատրաստվում է հանդիպել Արճիսի բնակիչների հետ, իսկ մինչ այդ արդեն երկխոսության արդյունքում Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը նրանք բացել են։

«Սա տարիների խնդիր է․ այո՛, գյուղը խմելու ջուր չունի, և մենք գործուն քայլեր ենք իրականացրել այս ուղղությամբ։ Գյուղը 24 ժամով խմելու ջրով ապահովելու վերաբերյալ նախագիծ է մշակվել, նախագծահաշվարկային աշխատանքներն ու չափագրումներն արդեն ավարտված են և այն ամփոփ տեքսով ներկայացրել ենք Կաավարությանը։ Նախագիծը դասվել է հրատապ ծրագրերի շարքին և Կառավարությունում այն արդեն իսկ անցել է քննարկման առաջին փուլը։ Սակայն պետք է նշեմ, որ Արճիս գյուղն ամբողջությամբ խմելու ջրով ապահովելու համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 35 միլիոն դրամ, որը կփորձենք գտնել կա՛մ դոնորների, կա՛մ տվյալ համայքնից ՌԴ-ում ապրող համագյուղացիների միջոցով, իհարկե, երբ նախագիծը Կառավարությունն ամբողջությամբ հաստատի, որպես պետական ծրագիր, պետությունն էլ իր հատկացումը կանի»,- ասաց Տավուշի մարզպետի օգնականը՝ նշելով, որ հաշվի առնելով խնդրի հրատապությունը, նախքան Կառավարության կողմից ծրագրի վերջնական հաստատումն ու անհրաժշետ 35 միլիոն դրամի հայթայթումը, իրենք Արճիսի բնակիչներին կառաջարկեն խնդրի կարճաժամկետ լուծում։

«Արճիս համայնքում կա մի ջրամբար, որից իրենք շատ քիչ են օգտվում։ Հիմա կփորձենք այդ ջրամբարի մոտ տեղակայված ջրագծի վրա պոմպակայան տեղադրել և ջուր մղել ջրամբար և օրվա մեջ մի քանի ժամով գյուղին ջուր տալ։ Խնդրի լուծման այս տարբերակը կպահանջի մոտովորապես տասը օր, որից հետո ամռան այս ամիսներին Արճիսում օրվա ընթացքում գոնե մի քանի ժամով խմելու ջուր կլինի»,- ասաց  Հարությունյանը։

Աղավնի Սուքիասյան