Երկրորդ և երրորդ կարկուտի վնասի չափը դեռ չճշտած՝ նորը տեղաց. Շիրակի մարզում հաշվում են չորրորդ կարկտահարության վնասները

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Շիրակի մարզում  հունիսի 27-ին տեղացած կարկուտի հասցրած վնասի չափը դեռ չհաշված՝ հերթական կարկուտը տեղաց։ Հունիսի 29-ի կարկտահարությունը 4-րդ էր մարզում: Հիմնականում տուժել են Անիի, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանները, ընդհանուր թվով՝ շուրջ 10-ը համայնք՝ Մարալիկը, Սառնաղբյուրը, Ձորակապը, Ջրափին, Հայկասարը, Հոռոմը, Լեռնակերտը, Առափին, Հայկավանը, Մարմաշենը։ Մեծապես վնասվել են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև պտղատու այգիները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

 

Նրա խոսքով՝ այս պահին վնասի չափն են հաշվում: «Վերջին երկու կարկտահարությունների դեպքերի համար հանձնաժողովը երկու խմբով ուսումնասիրություն է անում: Առաջին կարկտահարությունը եղել է հունիսի 4-ին, երեք խոշորացված համայնքներում: Ուսումնասիրությունն արդեն ավարտվել է։ Տուժել է 2.060 հա, վնասը կազմում է 560 մլն դրամ։ Երկրորդ կարկուտի վնասի ուսումնասիրությունը չավարտած՝ երրորդը եկավ, երրորդը չավարտած՝ չորրորդը տեղաց: Հունիսի 27-ին տեղացած կարկուտի վնասի ուսումնասիրությունը կիսատ է մնացել, 14 համայնք էր տուժել, չհասցրինք ավարտել: Հիմա հանձնաժողովները աշխատում են Անիի և Արթիկի տարածաշրջաններում։ Վերջնական արդյունքները մեկ-երկու օրվա մեջ լրիվ պարզ կլինեն»,- ասաց Մովսես Մանուկյանը։

Մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ մարզում եղած 4 կարկտահարության հետևանքով կան տնտեսություններ, որոնք տուժել են 100%-ով, վերականգնում արդեն հնարավոր չէ:

«Կարկտահարություն կա՝ 30, 40, 50% է վնասը, օրինակ՝ բանջարաբոստանային մշակաբույերը կամ կարտոֆիլը: Եթե վնասը մինչև 50% է, ապա կվերականգնվի։ Բայց տարածքներ կան, որ 100 տոկոս կարկտահարված են։ Օրինակ՝ Շիրակ համայնքում, Կառնուտում մինչև 100 տոկոս է վնասը»,- ասաց Մովսես Մանուկյանը։

Կարկուտի հետևանքով վնասների փոխհատուցման մասին խոսելը դեռ վաղ է, գյուղացին պիտի սպասի մինչև սեպտեմբեր:

«Նախարարն ասաց, մի քսան օր առաջ, որ հանրապետության բոլոր տարածաշրջաններից պիտի ունենան վերջնական արդյունքը, այսինքն՝ մոտավորապես սեպտեմբերին կլինի, քանի որ արդեն կարկտահարություններ չեն լինի: Երևի սեպտեմբերի վերջին կունենան ընդհանուր պատկերը և, հնարավոր է, կորոշվի՝ ինչ կարգով կլինի փոխհատուցում կամ չի լինի»,- ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը։

Էմմա Չոբանյան