Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու հետ կապված խնդիր չի ունենա: Նշենք, որ Ադրբեջանի մայրաքաղաքում մայիսի 29-ին նախանշված է Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: «ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա …

