Գախարիայի հրաժարականի պահանջով ուսանողները շարունակում են հացադուլը
Քաղաքականություն
01.07.2019 | 12:39Հունիսի 30-ին խորհրդարանի շենքի մոտ ավարտելով 11-րդ ցույցը, կազմակերպիչները հայտարարեցին՝ «ակցիան կվերսկսվի հուլիսի 1-ին՝ ժամը 19:00-ին». գրում է aliq.ge-ն:
Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի հարակից տարածքում, շարունակում է հացադուլ անել 5 ուսանող: Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, նրանց առողջական վիճակը կայուն է:
Ուսանողները հայտարարել են, որ շարունակելու են հացադուլը մինչև ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չտա: