Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը։ Նշենք, որ նախօրեի նիստում երկրորդ նախագահի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Դավիթ Գրիգորյանին: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

