ՍԱՊԾ-ն սեզոնային ճամբարներում մշտադիտարկում է անցկացնում

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» և  «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում:

«Դիտարկման արդյունքներով պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկվել է բժշկական զննության, առկա են եղել բոլորի սանիտարական գրքույկները: Պահպանված են եղել նաև այդ հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ խոհանոցային և պահեստային հատվածները գտնվել են նորոգ և բարվոք վիճակում, ապահովված են եղել անհրաժեշտ գույքով և սառնարանային սարքավորումներով՝ սննդամթերքը համապատասխան ջերմային ռեժիմներում պահպանելու համար:

Դիտարկման ընթացքում «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ թթվասեր (16 տուփ) իսկ «Արագած ճամբար» ՍՊԸ-ում` ոչ միայն թերի մակնշմամբ թթվասեր (10 տուփ), այլև անհայտ ծագման թխվածքաբլիթ՝ գաթա (20կգ), մածուն (30կգ) և պանիր (4կգ):

Տեսչական մարմնի կողմից հենց տեղում տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր և սահմանվել է խախտումների վերացման ժամկետ, որոնք տնտեսավարողների կողմից կատարվել են»,- ասված է ՍԱՊԾ-ի տարածած հաղորդագրությունում: