Լրջագույն խնդիրներ ունենք, բայց պարզվում է՝ վարչապետը գոհ է. Գևորգ Գորգիսյանը՝ պաշտոնյաներին շնորհվող կոչումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

– Պարո՛ն Գորգիսյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշել է Սահմանադրության օրվա կապակցությամբ մի շարք զինվորականների և իրավապահ մարմինների ղեկավարների կոչումներ շնորհել: Սրան հետևեցին քննադատություններ, որ վարչապետը նախագահի լիազորությունները, այսպես ասած, իր վրա է վերցրել: Այստեղ որևէ խնդիր տեսնո՞ւմ եք:

– Վարչապետը կարող է առաջարկել, նախագահը՝ հաստատել: Կարծում եմ՝ ուղղակի մի քիչ շտապել է վարչապետը՝ հայտարարելով այդ մասին: Բայց նախ շնորհավորենք բոլորին, ովքեր արժանացել են կոչումների բարձրացման և խրախուսման, և հուսանք՝ նրանք արժանավոր կծառայեն Հայրենիքին:

– Շտապել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:  Պետք է սպասեր հրամանագրերը լինեին, նո՞ր հայտարարեր:

– Այո՛: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ կլիներ: Երևի մտածել են, որ հուլիսի 5-ից ավելի ուշ կլինի և որոշել են ավելի շուտ հայտնել: Բայց այդտեղ շատ մեծ խնդիր չկա, քանի որ վարչապետն է նաև լիազորված այդ գործընթացը սկսել:

– Իրավապահ մարմիններից ձեր խմբակցությունը մշտապես դժգոհություններ է հայտնում, հատկապես՝ Ոստիկանություն, ԱԱԾ և այլն: Այս կոչումների շնորհումն ինչպե՞ս եք գնահատում այդ դժգոհությունների ֆոնին:

– Մենք վերջերս ականատես եղանք դեպքերի, երբ պատճառաբանելով, որ իրավական ամբողջ համակարգը, արդարադատական համակարգը խնդիրներ ունի, վարչապետը կոչ արեց գնալ և դատարանների դռները փակել: Բայց արդյո՞ք միայն դատարաններն են իրականացնում արդարադատություն, որովհետև քաղաքացիների առօրյա շփումները սկսվում են ոստիկանությունից, քննչական ծառայություններից, և եթե այս մարմիններն իրենց գործը թերանան կատարել, դատարանը չի կարող ավելի լավ վճիռներ կայացնել: Հետևաբար՝ նաև այստեղ կան խնդիրներ: Եվ եթե մենք դատարաններում ուզում ենք լուրջ բարեփոխումներ և վեթինգ անել, արդյո՞ք մինչև դատարան հասնող օղակները նույնը թողնելով՝ մենք կարող ենք ունենալ իրական արդարադատություն: Կարծում եմ՝ ոչ: Եվ այստեղ լրջագույն խնդիրներ ունենք, որոնք իրոք ֆունդամենտալ բարեփոխումների, արմատական նոր լուծումների կարիք ունեն: Բայց ստացվում է, որ վարչապետը գոհ է և նույնիսկ շնորհակալ այս կառույցների ծառայության համար ու պարգևատրումներ է անում: Կարող ենք միայն շնորհավորել:

– Բայց կարծում եք, որ այդ կոչումների համար բավարար աշխատանք կատարված չէր…

– Կարծում եմ՝ մեկ տարին քիչ էր՝ աշխատանքը ճիշտ գնահատելու համար, հատկապես, եթե այդ ժամանակի մեծ մասը՝ մինչև ԱԺ ընտրությունները, մենք գործ ունեինք ճգնաժամային կառավարման հետ: Այսինքն՝ կար անցումային, նույնիսկ կարելի է ասել՝ քաոսային ժամանակաշրջան, երբ պետք էր ուղղակի այնպես անել, որ երկիրն ավելի վնասներ չկրի: Նորմալ անցավ այդ ժամանակաշրջանը, բայց միայն այս վերջին մի քանի ամիսների գործունեությունը, կարծում եմ, բավարար չէր նման առաջխաղացման համար: Մի քիչ ավելի երկար ժամանակը ցույց կտա, թե որքանով են այդ առաջխաղացումները ճիշտ և արդարացված: Բայց ես հույս ունեմ, որ հասարակությանը հուսախաբ չեն անի այս մարդիկ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան