Փաստաբան Վահե Գրիգորյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը հիմնավոր էր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը հույս հայտնեց, որ դատարանը կմերժի այդ միջնորդությունը: «Բոլորդ գիտեք այսօրվա դատավարության կարևորությունը Հայաստանի համար: Փաստացի, ամբաստանյալի աթոռին է Հայաստանի երբեմնի գլուխը՝ երկրորդ նախագահը: Ամբաստանյալներ են նաև հայկական բանակի երկու գեներալներ, բարձրաստիճան մեկ …

