Ի՞նչ ունեցվածքի տեր են Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար կազմի անդամները

Լուրեր

25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությանը ենթակա Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար կազմում ֆինանսապես ապահովված կադրեր են աշխատում։ Factor.am-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրերից տեղեկացավ, որ Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը  պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2018  թվականի սեպտեմբերի դրությամբ, ունի 35 հազար ԱՄՆ դոլար և 260 հազար ռուսական ռուբլի:

Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող արժեքով ձեռքի ժամացույց: Եկամուտները, որոնք  ձևավորվում են աշխատավարձից, կազմում են մոտ 2,5 մլն դրամ:

Ի դեպ, Արմեն Կոտոլյանը, որը նաև Երևանի ավագանու անդամ է,  աչքի ընկավ հունիսի 17-ին  ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանի և ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի լեզվակռվին:

«Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց ընկերներս ինձ ասացին, որ քուանշից հետո կապուտ կա, ես Ձեզ քուանշ արդեն հայտարարել եմ, հիմա կապուտ եմ հայտարարում»,- ասել էր Խաժակյանը՝ դիմելով քաղաքապետին:

«Բայց թարս կապուտ էլ կա, տենց էլ է լինում մեկ-մեկ»,- Խաժակյանին պատասխանել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին իրենց  ունեցվածքով չեն զիջում նաև տեղակալները: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը 2017 թվականին պաշտոնը ստանձնելիս, հայտարարագրել է բնակարան՝ բնակելի շենքում, առանձնատուն, որին կից եղել են շինություններ, երկու հողամաս և բազմամյա տնկիներ:

Արթուր Մկրտչյանի հայտարարագրում առկա են նաև VOLKSWAGEN PASSAT 2.0 FSI և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներ: Պաշտոնյայի դրամական միջոցները կազմում են՝ 4 մլն 800 հազար դրամ և 9 հազար ԱՄՆ դոլար: Նրա եկամուտները կազմում են 2 մլն 657 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից և գույքի օտարումից:

Արդեն  2018 թվականին Արթուր Մկրտչյանի ֆինանսական միջոցների աճ է նկատվում. դրամական միջոցները 4 մլն 800 հազար դրամից դարձել են 5 մլն 850 հազար դրամ,  9 հազար ԱՄՆ դոլարը պահպանվել է: Կրկնապատկվել են նաև աշխատավարձից ստացվող եկամուտները՝ հասնելով  4 մլն 925 հազար դրամի, բացի այս, նա ունեցել է նաև կես մլն դրամի եկամուտ հողամասի վաճառքից:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի մեկ այլ տեղակալ՝ Արման Ավետիսյանը, 2017 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս, հայտարարագրել է հողմաս, մեկ բնակարան, ավտոտնակ և PORSCHE CAYENNE S V8 4.8 մակնիշի ավոտմեքենա:

Ըստ հայտարարագրի՝ Արման Ավետիսյանը լուրջ ֆինանսական միջոցների է տնօրինում, որոնք փոխառությամբ է տալիս: Մասնավորապես, նա փոխառությամբ է տվել 5 մլն ռուսական ռուբլի, 68 հազար ԱՄՆ դոլար և 12 հազար եվրո: Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն դրամ և 64, 5 հազար ԱՄՆ դոլար: Ուշագրավ է, որ նրա եկամուտն ընդամենը մեկ մլն դրամ է:

2018 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Արման Ավետիսյանը փոխառությամբ հանձնել է 5 մլն ռուսական ռուբլի, 58 հազար ԱՄՆ դոլար, 13 հազար 200 եվրո և 70 հազար դոլար:

Արման Ավետիսյանի կինը ևս աչքի ընկող դրամական միջոցներ ունի: Մասնավորապես, 2017-ին պաշտոնյայի կինը հայտարարագրել է 48 մլն 500 հազար դրամ և 115 հազար դոլար: Ավետիսյանի կնոջ՝ Մերի Մնացականյանի տարեկան եկամուտները կազմել են 16 մլն դրամ: Դրամական միջոցները պահպանվել են նաև 2018 թվականին ներկայացված հայտարարագրում:

Նարեկ Կիրակոսյան