«Ոսկե ծիրան»-ը փոփոխություններ է կրել, կարելի է ասել՝ վերաբրենդավորում է տեղի ունեցել։ Այս մասին «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսի ընթացքում նշեց փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։ «Փորձել ենք տարիներ շարունակ գործող ծրագրերը մի փոքր թարմացնել, ընդլայնել։ Կարծում եմ՝ ծայրահեղ փոփոխություններ չենք արել»,- նշեց Հասմիկ Հովհաննիսյանը։ Փոփոխությունների շարքում առաջինը, նրա խոսքով, փառատոնի նոր …

