ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: «Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ …

