««Հայաստանի փոքրիկ երգիչներն» անտեր են զգում․ կցանկանայի վարչապետի հետ հանդիպել»․ Տիգրան Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն մեկ տարի է անցել, ինչ խարխլվեցին Արամի 23-ի հիմքերը և ուղիղ 6 ամիս առաջ փլուզվեց շենքի մի հատվածը։ Առ այսօր որևէ բան չի արվել։  Այս մասին այսօր  «Ի՞նչու չի լուծվում Արամի 23 հուշարձան-շենքի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հարցը» թեմայով քննարկման ընթացքում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

«Այսօր մենք երկու խնդիր ունենք։ Առաջինը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի վիճակն է, որն անորոշ է։ Իտալական ընկերությունը, որը պետք է ֆինանսավորեր մեզ, հրաժարվում է, քանի որ չի կարող այդքան սպասել։ Արդեն հուլիսն է, և մենք դեռ ոչ մի երաշխիք չունենք։ Երկրորդ խնդիրն Արամի 23 շենքին է վերաբերում․ մենք անհանգիստ ենք և արդեն տասնյակ նամակներ ենք պատկան մարմիններին ուղարկել՝ վարչապետից սկսած, բայց հարցն առաջ չի գնում»,- նշեց Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է այն հարցը, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր ելույթների ընթացքում նշում է, որ արդեն շենքի նախագիծ կա։

«Նա ապատեղեկատվություն է տարածում։ Մայիսի 15-ի ասուլիսի ընթացքում ասել էր, որ քաղաքապետարանից իտալական ընկերությանն  էսքիզ-նախագիծ է ներկայացվել։ Սակայն ոչինչ չարվեց և, երկու ամիս անց, Մեսչյանը հայտարարեց, որ նախագիծը հաստատել, ստորագրել է։ Ուղիղ երեք ամիս անց մեզ քաղաքապետարանից զանգում  և ասում են, որ մեր նամակի պատասխանը պատրաստ է։ Նամակը մակագրված էր հունիսի 6-ով, սակայն մենք այն ստացել ենք հունիսի 24-ին։ Այդ հետին ամսաթվով նամակն արդեն իսկ ուշացած էր»,- նշեց Տիգրան Հեքեքյանը։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական դիրիժորը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ցանկություն հայտնեց․ ««Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ն իրենց անտեր են զգում։ Ես կցանկանամ  անձամբ հանդիպել վարչապետի հետ։ Այս ամենը մեզ այնքան է մտահոգում, որ չենք կարողանում աշխատել․ ամբողջ ժամանակ նամակ գրելով ենք զբաղված, բայց ձայն բարբառո հանապատի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան